00:00:00

«Սա մենք չենք մոռանալու». Լևոն Քոչարյանը՝ եղբոր կալանքի մասին

09:13, 17 նոյեմբեր 2026 Բլոգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրել է․

«Դավիթը եղբորս՝ Սեդրակի որդին է։ Այսօր նաև նրա ծննդյան օրն էր. 10 տարեկան դարձավ։ Միասին այսօր գնացինք բանտ, որ ապօրինի կալանավորված եղբայրս կարողանա շնորհավորել իր որդուն։

Սեդրակն ամուր է՝ ինձնից շատ ավելի ամուր։ Բայց այն, ինչ այս անիմաստ կալանքներով անում են երեխաների և ընտանիքների հետ, ներում չունի։

Դատավորնե՛ր, քննիչնե՛ր, դատախազնե՛ր, ցանկությունը Նիկոլինն է, բայց իրականացնողը դուք եք։

Սա մենք չենք մոռանալու», – գրել է Լևոն Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր