00:00:00

ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ

10:10, 17 օգոստոս 2026 Բլոգ

Մինչ ԱՄՆ-ն և Իրանը են անում՝ «մենհայտարարություններք հաղթեցինք», «ոչ, մենք հաղթեցինք», «նեղուցը մերն է», «ոչ, նեղուցը մերն է»՝ ամերիկյան շրջափակումն Իրանի շուրջ շարունակվում է»,-գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ շարունակելով.

 

 

 

«Սովորական պատժամիջոցների համեմատ, որոնք ավելի դանդաղ են ազդում ոլորտների վրա և որոնց շրջանցման տարբերակներն այնուամենայնիվ կան՝ նեղուցի շրջափակումն ավելի ազդեցիկ է։

 

Իրանը շրջափակել է Հորմուզի նեղուցը, բայց միաժամանակ ԱՄՆ-ն իր ուժերն է տեղակայել և ըստ անհրաժեշտության կասեցնում է այն նավերին, որոնք փորձում են հասնել իրանական նավահանգիստներ։

 

Այսպիսով, նեղուցը շրջափակելով՝ Իսլամական Հանրապետությունը միաժամանակ վատթարացնում է նաև սեփական վիճակը, քանի որ ինքն էլ օգտվում է այդ նեղուցից, իսկ դրա փակման պայմաններում չի կարողանում նավերով նավթ արտահանել և վաճառել՝ ինչը ամենաարդյունավետ ճանապարհն է։ Հատկապես, երբ այն երկաթուղով արտահանելու դեպքում, և՛ ծավալներն են ցածր և՛ ծախսերն են ավելի բարձր։

 

Հուլիսի 14-ին, ժամանակավոր պայմանավորվածության ձախողումից հետո, ԱՄՆ-ը կրկին վերականգնեց Իրանի ափերի ռազմածովային շրջափակումը։ Այն ժամանակ Վաշինգտոնը հայտարարեց Իրանի ամբողջ առափնյա գոտու՝ ներառյալ նավահանգիստների և նավթային տերմինալների շրջափակման մասին։

 

Օգոստոսի 13-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարեց, որ ամերիկյան նավատորմն ի վիճակի է պահպանել անժամկետ շրջափակումը։ Դրա համար միայն անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ռազմանավերի ռոտացիա, ինչը խնդիր չի առաջացնի։

 

Իրանի նավթի արտահանման հիմնական տերմինալը գտնվում է Խարգ կղզում։ Իրանական նավթի արտահանման մեծ մասն անցնում է հենց այնտեղով։ Financial Times-ի տվյալներով՝ հուլիսի 31-ից նավթատարների բնականոն ակտիվություն չի եղել, իսկ օգոստոսի սկզբին Իրանի արտահանումը գրեթե կանգ է առել։ Արբանյակային լուսանկարներն ու նավերի տեղաշարժի տվյալները նույնպես հաստատում են ակտիվության կտրուկ անկումը։

 

Սա զգալի հարված է ոչ միայն Իրանին, այլ նաև նավթի համաշխարհային շուկային։ Նավթը մեծ ծավալներով չի վաճառվում, բայց շարունակվում է արդյունահանվել

 

Որքա՞ն գումար է Իրանը կորցնում շրջափակման պատճառով։ Տարբեր գնահատականներով՝ օրական 200-ից 435 միլիոն դոլար՝ կախված նրանից, թե ու՞մ գնահատականն ենք վերցնում։

 

Ինչ վերաբերում է շրջափակմանը, ապա ըստ ամերիկյան հաշվարկների, Եթե շրջափակումը լինի տևական, իրանական տնտեսությունն ավելի կթուլանա, ինչը ենթադրաբար կազդի նաև երկրի ներքին խնդիրների վրա։

 

ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ, և հենց այդտեղ կարող են վերածվել ձգձգվող հակամարտության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր