00:00:00

Եկեք օգնենք Արցախից բռնի տեղահանված Անուշի բալիկներին

21:27, 14 օգոստոս 2026 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ացախցին ընտանիքին օգնելու կոչ է անում։ Նա գրել է․

«Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում և Սփյուռքում։ Արցախից բռնի տեղահանված Անուշը չորս դպրոցահասակ երեխա ունի, ովքեր երկու շաբաթից գնալու են դպրոց, և երեխաները ունեն թե՛ դպրոցական հագուստի, թե՛ գրենական պիտույքների կարիք։

Անուշի երկու դպրոցահասակ տղաները 8 և 12 տարեկան են, իսկ աղջիկները՝ 6 և 10 տարեկան։

Ովքեր կցանկանան օգնել Անուշի երեխաներին, կարող են զանգահարել ուղիղ Անուշին՝ 097730051 հեռախոսահամարով, կամ գրել ինձ։

Եկեք միասին օգնենք արցախցի բալիկներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր