00:00:00

Պատմությունը վերածում ենք ապագայի․ պատմական ուսանողական ճաշարանը վերակառուցվում է ժամանակակից սննդի սրահի․ Գոռ Վարդանյան

17:03, 11 օգոստոս 2026 Բլոգ

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 
 
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում սկսում ենք կարևոր ու սպասված ծրագիր՝ պատմական ուսանողական ճաշարանը վերակառուցելով ժամանակակից սննդի սրահի (Food Court)։ Սա պարզապես շենքի վերանորոգում չէ։
 
Սա միջավայրի փոփոխություն է, որտեղ ուսանողը, աշակերտը և համալսարանի յուրաքանչյուր աշխատակից կկարողանա ունենալ առողջ, որակյալ և հասանելի սննդի հնարավորություն։
 
🤝 Ծրագիրն իրականացնում ենք «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՓԲԸ-ի համագործակցությամբ։
 
📍 Իսկ արդեն 2027 թվականին Պոլիտեխնիկի թիվ 13-րդ մասնաշենքի առաջին հարկում` համալսարանական միջավայրում կունենանք նոր, ժամանակակից և ուսանողակենտրոն սննդի սրահ։
 
Հին պատերի մեջ՝ նոր մշակույթ։
Պոլիտեխնիկի պատմության մեջ՝ նոր էջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր