«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր
Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պոլիտեխնիկում կստեղծվի նորարարական Startup Incubation and Acceleration Hub ուսանողական ստարտափների զարգացման համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է կարևորագույն նախաձեռնություն, որի շրջանակում համալսարանի թիվ 13 մասնաշենքում կհիմնադրվի ժամանակակից Startup Incubation and Acceleration Hub՝ նախատեսված համալսարանի բոլոր կրթական ստորաբաժանումների սովորողների համար։
Նախագծի շրջանակում մասնաշենքի ամբողջ մեկ հարկաբաժինը կվերափոխվի նորարարական միջավայրի, որտեղ ուսանողներն ու աշակերտները հնարավորություն կունենան իրենց գաղափարները վերածելու կենսունակ և մրցունակ ստարտափների։
Հաբի գործունեության հիմանակն բաղադրիչներն են`
Նախաձեռնության հիմնական նպատակն է ձևավորել այնպիսի ամբողջական էկոհամակարգ, որտեղ երիտասարդները դեռ ուսանողական տարիներից կկարողանան զարգացնել իրենց նորարարական մտածողությունը, ստեղծել մրցունակ տեխնոլոգիական լուծումներ և դրանք հասցնել շուկա։
Հատկանշական է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայում բանակցություններ է վարում աշխարհի մի շարք առաջատար համալսարանների հետ՝ նրանց հաջողված ստարտափային և ինովացիոն մոդելները Պոլիտեխնիկում տեղայնացնելու և ներդնելու նպատակով։ Այդ համագործակցությունները հնարավորություն կտան համալսարանի ուսանողներին օգտվել միջազգային լավագույն փորձից և ինտեգրվել համաշխարհային նորարարական էկոհամակարգին։
Այս աննախադեպ նախաձեռնությունը կյանքի է կոչվելու «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության և համալսարանի մյուս գործընկերների ու բարեկամների աջակցությամբ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը շարունակում է իր ռազմավարական ուղին՝ դառնալով ոչ միայն ինժեներական կրթության առաջատար կենտրոն, այլև Հայաստանի տեխնոլոգիական ձեռնարկատիրության և նորարարության զարգացման առանցքային հարթակ։
Startup Incubation and Acceleration Hub-ը կունենա այս տեսքտ






