00:00:00

Մեր երկրում մարդիկ բերման են ենթարկվում ճշմարտությունն ասելու համար․ Արեգա Հովսեփյան

09:35, 25 հուլիս 2026 Բլոգ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը գրել է.

«Այսօր մեր ուժեղ ընկերներն ազատ արձակվեցին: Ուրա՞խ եմ: Իհարկե: Բայց և այնպես…

Բայց և այնպես, ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ կառավարությունը, օրենսդիրը և դատական իշխանությունը մեկ մարդ է: Երկրում, որտեղ պարզ վաճառականը բերման է ենթարկվում իր կարծիքի, այն է` ճշմարտությունն ասելու համար: Երկրում, որտեղ մեկ անձ որոշում է ընտրությունների արդյունքները: Երկրում, որտեղ, առհասարակ, Ղազինյանն ու Սուքիասյանը չպիտի էլ հայտնվեին անազատության մեջ, ինչպես և նրանց նման հարյուրավորները:

Բայց և այնպես, ես ոչ թե որոշում եմ հեռանալ այս երկրից` իմ հայրենիքից, այլ որոշում եմ փոխել այն: Դժվար ճանապարհ է սպասվում, բայց և այնպես… որոշումս կայացված է:
 

Փոփոխություններն անխուսափելի են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր