00:00:00

Ովքեր վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան

09:38, 06 հուլիս 2026 Բլոգ

«ՍԴ որոշումը կանխատեսելի էր, և չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ, որպեսզի դրանից հետո իրականացներ իր քաղաքական պլանավորումը։ Խորհրդարան անցած ուժերի մոտեցումը հայտնի է՝ անկախ դրա հիմքում դրված դիսկուրսից»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, նախորդ շրջափուլում եղել են և՛ հիասթափություններ, և՛ պարտություններ, և՛ պայքարի հաջողված դրվագներ։

«Ով կամ ովքեր վերջին տարիների քաղաքական իրադարձություններից, խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան»,- գրել է Աբրահամյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր