00:00:00

Պրեմիերա․ Արման Խաչատրյան- «Լույսն ես իմ»

01:49, 03 հունիս 2018 Ժամանց

Երգիչ Արման Խաչատրյանը նոր երգ է ներկայացրել հանդիսատեսի դատին: «Տեսահոլովակը նկարահանվել է «Լույսն ես իմ» երգի հիման վրա։ Երգի հեղինակը Տիգրան Մելքոնյանն է, գործիքավորողը՝ Գևորգ Հովհաննիսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ Ընդգծեմ, որ գլխավոր դերակատարուհին դերասանուհի, երգչուհի Անուշ Ավագյանն է։ Երգը սիրո պատմություն է։ Իմ նոր տեսահոլովակը նվիրում եմ բոլոր սիրահար սրտերին», – մեր թղթակցի հետ զրույցում նշեց Արման Խաչատրյանը։ Վերջինս նշեց՝ «Լույսն ես իմ» երգն իր համար շատ հոգեհարազատ է դարձել ի սկզբանե, ուստի որոշել է, որ հենց այդ երգի հիման վրա պետք է նկարահանվի իր առաջին տեսահոլովակը: «Տեսահոլովակի պրեմիերայից հետո անընդհատ զանգեր ու նամակներ եմ ստացել, լսել եմ բազմաթիվ շնորհավորանքներ, դրվատանքի խոսքեր։ Ինչ խոսք, այդ ամենը հաճելի է և, բնականաբար, պարտավորեցնող։ Իմ հանդիսատեսին խոստանում եմ ավելի շատ աշխատել ու նրանց ուրախացնել իմ նոր երգերով», - ասաց Արման Խաչատրյանը։ https://www.youtube.com/watch?v=3BrmNKEoSPQ  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր