00:00:00

Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման

10:20, 29 հունիս 2026 Բլոգ

 

 

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ ի հեճուկս դրան, ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից։

Իսրայելի դրդապատճառերը, Իսրայել–Թուրքիա բարդ հարաբերությունները և Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությունն Արցախի հարցում մշտական քննարկման և վերլուծության թեմաներ են։

Սակայն հայաստանյան կառավարչի հռչակած արտաքին քաղաքական օրակարգը «ջայլամային քաղաքականություն» է հիշեցնում։

 

Երևի նաև կգա ժամանակը, եթե, իհարկե, արդեն այդպես չեն վարվում, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել, ինչպես դա անում էր Արցախի հարցում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր