00:00:00

Խուզարկություններ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ. Նարեկ Մանթաշյան

14:52, 14 հունիս 2026 Բլոգ

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԱՐՏԱՀԵՐԹ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ զանգ եմ ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով։ Նշվում է, որ խցերից մեկում՝ մասնավորապես 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում, անձնական իրերը թափվել են հատակին, ինչն առաջացրել է լարված իրավիճակ։

Ինձ նաև տեղեկացրել են, որ տեղի ունեցածի հետևանքով հուզական ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում կոչ եմ արել զերծ մնալ նման քայլերից և որևէ պարագայում չվտանգել սեփական առողջությունն ու կյանքը։

Հաշվի առնելով ստացված ահազանգերի լրջությունը՝ կոչ եմ անում իրավասու մարմիններին անհապաղ պարզաբանել իրավիճակը և հրապարակային պատասխան տալ բարձրացված հարցերին։

Միաժամանակ, պատգամավոր գործընկերներիս խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, այցելել քրեակատարողական հիմնարկ և տեղում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները։

Մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող սահմանափակվել անգամ ազատազրկման պայմաններում։ Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա պատշաճ և անհապաղ արձագանք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր