00:00:00

Կիրանցում քվեարկության իրական պատկերն ի ցույց դնելու համար Գոհար Վարդանյանին ստիպել են «սեփական» դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել

22:20, 12 հունիս 2026 Բլոգ

Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը, ով բացահայտել էր, թե ինչպես է ստացվել, որ Կիրանցում ապրում է 260 չափահաս, բայց քվեարկել է 307-ը, տեղեկացրել է, որ գրառման պատճառով ստիպված է եղել ազատվել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմում աշխատանքից։

«Քանի օր է՝ կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։  Ո՞նց չկա, բա ես ի՞նչ էի։ 

Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։

Հիմնական պատճառը էն հրապարակումս էր,որը հրաժարվել եմ ջնջել։

Դե, ինչպես նաև սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը և ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։

Վերջապես այլևս ստիպված չեմ բացատրի մարդկանց, որ նորմալ է՝ լինել պետական աշխատող և չլինել իշխանությունների համակիրը»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր