00:00:00

Մերձավոր Արևելքում հնարավոր համաձայնության ֆոնին հակամարտությունը կարող է հասնել գագաթնակետին. Արտակ Զաքարյան

11:37, 12 հունիս 2026 Բլոգ

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Վերջերս գրել էի, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը, չնայած լարվածության աճին՝ բավականին մոտ է համաձայնության գալուն: Երեկ նախագահ Թրամփը հայտարարեց, որ հավանական է առաջիկա օրերին եվրոպական որևէ երկրում Իրանի հետ ստորագրվի համապարփակ համաձայնագիր:

Հակամարտությունները սովորաբար այդպիսի ձեռագիր են ունենում: Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու կամ դիմադրելու գործընթացը:

Նախագահ Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրի վերջնական սկզբունքներն ու դետալները հավանության են արժանացել հակամարտության մեջ ներառված բոլոր երկրների, այսինքն՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի, Լիբանանի և Սիրիայի կողմից: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպիսի բարդ ու բազմաշերտ դիվանագիտական աշխատանքներ են տարվել մերձավորարևելյան հակասական շահերն իմի բերելու համար:

Ճիշտ է, կա տեսակետ, որ Թրամփը հերթական 38-րդ անգամ թրոլինգ է անում՝ ասելով, որ շատ մոտ են համաձայնությանը: Սակայն Իրան-Իսրայել-ԱՄՆ ռազմական գործողություններով սկսված և ԱՄՆ-Իրան հորմուզյան բլոկադայով ավարտվող ռազմա-քաղաքական գործընթացն արդեն հասցրել է գրգռել շատ երկրների անվտանգային, առևտրա-տնտեսական, կոմունիկացիոն ու Էներգետիկ շահերը: Ռազմական հակամարտության՝ օր առաջ ավարտին շահագրգիռ սպասողները շատ են:

Վստահ եմ, աշխարհի բնակչության 99%-ը հաստատ չէր լսել Հորմուզի նեղուցի մասին: Այսօր դրա շուրջ տեղի են ունենում ոչ թե ռազմական օպերացիաներ, այլ մերձավորարևելյան տարածաշրջանի հավասարակշռության ինչպես նաև համաշխարհային շուկաների վրա ուղղակի և անուղղակի ազդեցությունների փոփոխություն:

Հետևենք զարգացումներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր