00:00:00

Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել

10:12, 11 հունիս 2026 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար:

Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում:

Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, ապօրինի կալանավորումների և խայտառակ ընտրությունների փաստը:

Հասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում:

ՀԳ. ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր