00:00:00

Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին

10:39, 10 հունիս 2026 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

«ԶՈւ ԳՇ պետն ԱԺ-ում հայտարարեց, որ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ հուզվել է:

 

Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից»:

 

ԳՇ պետը հուզվե՞լ է իր և իր իշխանության՝ 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով, որպես ավար, Ադրբեջանին հանձնված ռազմական տեխնիկայի և սպառազինության համար:

 

Արդյո՞ք հուզվում է Ասրյանը, երբ իր քաղաքական ղեկավարը իր հայտարարություններով թիրախավորում է իր ենթակա անձնակազմին, անարգում մեր նահատակների հիշատակը, քաշքշում նրանց ծնողներին:

 

Աչքերը լցնո՞ւմ է արդյոք Ասրյանը, երբ Փաշինյանը լկտի բառապաշար է օգտագործում իր հայրենակիցների նկատմամբ:

 

Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է, իսկ իր ծառայությունը Արցախին ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ այլ երկրի շահերին ծառայություն:

 

Հարցադրումները շատ են, իսկ պատասխանները՝ կանխատեսելի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր