00:00:00

Վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է ՊՆ-ում. Գեղամ Մանուկյան

23:59, 01 հունիս 2026 Բլոգ

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Քրեական պատասխանատվության վտանգի տակ, վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունունում։ Աննա Գրիգորյանի հետ մեկ տարի հարցումներով փորձում էինք ստանալ այդ փաստաթղթի օրինակը։ Վերջը ստացանք։

Սպասեք մանրամասների։ Վաղը, բայց այս անգամ Տավուշից, այնտեղ եմ լինելու»։ Մեկ այլ գրառմամբ՝ նա հավելում է.


«Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ) պահանջով… Ասաց, արձագանքելով մեր Աննա Գրիգորյանի արդարացի մեղադրանքին։ Ինքնախոստովանություն։ Ալենը թե նեղանա, թող դատի տա։ Սովոր է։ Մեկն արդեն պարտվել է»։




Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր