ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է՝ շատ դժվար է, եթե չասի՝ անհնար է իրեն մեղադրել Անդրանիկ Թեւանյանի հայացքների եւ գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ։
Նա ընդգծել է՝ դժվար է գտնել նաեւ իրենից բացի մեկ այլ գործիչ, ով հանրային դաշտում երկար եւ սուր հակադրության նախապատմություն ունի Թեւանյանի հետ։
«Բայց …
Նիկոլի շուրթերով հնչեցված, ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության վերածված եւ զարգացումներ ստացած կոնկրետ հարձակումը զավեշտ է եւ բացահայտ քաղաքական հետապնդում։
Այո, Պլատոնն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։
Անգամ չեմ ցանկանում այս պահին հիշեցնել գործող վարչախմբի կարկառուն անդամների լրտեսության հետ կապված շատ ավելի հիմնավոր կասկածները։
Այս հարձակումը եւ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ նոր ճնշումնենը այլ բանի մասին են. ԲՀԿ-ն, որի առաջին տասնյակում են Անդրանիկ Թեւանյանը եւ Մարտուն Գրիգորյանը, այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, ոչ միայն տանում է հենց Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում»,- նշել է Աշոտյանը։