ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է սեփականության վերաբաշխման կամ, ավելի պարզ ասած, բիզնես խլելու ճանապարհով։
ՀԷՑ, «Արարատցեմենտ» և այդպես շարունակ։ Ու սա դեռ թեմայի միայն երևացող մասն է, որովհետև քչերը կիմանան, թե սպառնալիքների ու շանտաժի պայմաններում ինչ է տեղի ունեցել տարբեր ընկերությունների մասնաբաժինների հետ վերջին տարիներին։
Սա, իհարկե, ՔՊ-ի արևմտյան հովանավորները «չեն նկատի», նույնիսկ այն պարագայում, երբ իրենց երկրներում սեփականության իրավունքի պաշտպանության սկզբունքը գրեթե սրբությանը հավասար բան է։
Բայց սա, անշուշտ, կնկատեն ներսի ու դրսի այն ներդրողները, որոնք հենց այնպես գումար չեն ծախսում, հատկապես երբ խոսքը մեծ ներդրումների մասին է»։