00:00:00

Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ, անելու են նաև մյուսների դեմ․ Զաքարյան

10:20, 21 մայիս 2026 Բլոգ

Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ, գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։


««Ինչո՞ւ դուք չեք զոհվել» թշնամական հարցադրումն ուղղելու են սյունեցիներին, հետո՝ վարդենիսցիներին, հետո ճամբարակցիներին և այդպես շարունակ: Իսկ, երբ Արարատի մարզի Տիգրանաշենով ու Տավուշի մարզի Կայան-Այգեհովիտով անցնողների մեքենաներն ադրբեջանցիները կանգնեցնեն, իրենց ձևերով ստուգեն, ովքեր դուրները չգան՝ տանեն Ղազախ կամ Սադարաք, այն ժամանակ հաստատ երանի եք տալու անցյալին, անիծելու եք ձեզ ու ՔՊ-ի քվեաթերթիկը:

Այնպես, որ հարգելի՛ հայրենակից, ընտրիր ՔՊ-ին և դիմավորիր ադրբեջանցիներին: Ընտրի՛ր ՔՊ-ին և աստիճանաբար պատրաստվիր հայրենազրկման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր