Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը ավելի քան 5 տարի անց հանդիպել է դստեր հետ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում ու լուսանկար հրապարակել դստեր հետ։
«Իմ ընտանիքը փորձում է նորից միավորվել։ Գերությունից վերադառնալուց հետո սա ինձ համար ամենամեծ ուժն ու հույսն է։ Աղջկաս հետ 5 տարի և 6 ամիս հետո նորից տեսնվելն իմ կյանքի ամենահուզիչ պահերից մեկն էր»,– գրել է Էուլջեքչյանը։
Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքչյանը առևանգվել ու գերեվարվել էր 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։