00:00:00

Արկածախնդրությունը, դավաճանությունը Փաշինյանի հիմնական բնութագրիչներն են, որոնք նրա վերընտրվելու պարագայում մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ են բերելու. Աբրահամյան

10:09, 15 մայիս 2026 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Մեր այն քաղաքացիները, որոնք անտարբեր են կամ աջակցում են կապիտուլյանտի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու մասին պնդումներին, պետք է մեկ այլ հանգամանքի մասին խորհեն։

Եթե Արցախն ի սկզբանե հանձնված էր, ադրբեջանական էր, ու պայքարելու իմաստ չկար՝ ինչպես իշխանության քարոզչամեքենան է պնդում, ապա ինչո՞ւ էր Նիկոլը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Լավ, ի վերջո, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ի հայտնի իրադարձությունների օրերին, ինչպես նաև 2018 և 2021 թվականների ընտրությունների ընթացքում, խոսում ու նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։

Արկածախնդրությունը, դավաճանությունը, այլոց շահերին ծառայելը և ստելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են, որոնք նրա վերընտրվելու պարագայում մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ են բերելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր