00:00:00

Եթե ընտրությունների օրը չեք գտնվելու Ձեր համայնքում, ապա քվեարկության հասցեի փոփոխություն կատարելու վերջնաժամկետը մայիսի 26-ն է. Հովհաննիսյան

22:35, 12 մայիս 2026 Բլոգ

ՀՀ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, թե ինչպես է պետք փոխել քվեարկության հասցեն, եթե կա դրա անհրաժեշտությունը։

«Եթե ընտրությունների օրը չեք գտնվելու Ձեր համայնքում և չեք կարող քվեարկել այն տեղամասում, որտեղ սովոր եք և որտեղ վերջին տարիներին ընտրություններին մասնակցել եք, ապա անհրաժեշտ է կատարել հասցեի համապատասխան փոփոխություն։ Դրա համար վերջնաժամկետը մայիսի 26-ն է։ Դուք ունեք ժամանակ մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14:00-ն։ Պետք է դիմել իրավասու մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, դիմեք նրանց, թող կատարեն անհրաժեշտ փոփոխությունը, ստուգեք և գնացեք ընտրության, դա չափազանց կարևոր է», - եզրափակել է Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր