00:00:00

Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը, զիջելը, դավաճանելը հասարակության որոշ մասը մոռացել է կամ չի կարևորում. Աբրահամյան

10:06, 12 մայիս 2026 Բլոգ

«Գործող կառավարիչը զիջումների ողջ ակտիվությունը փորձում է կենտրոնացնել Արցախի ուղղությամբ, որովհետև համարում է, որ այդ դեպքում ավելի քիչ խնդիրներ կունենա, քան եթե մարդիկ խոսեն ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությամբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, մի կողմից՝ սրանք գիտակցում են, որ Արցախի թեման որևէ ձևով մարսել չի լինում, մյուս կողմից՝ մարդիկ ակտիվորեն բարձրաձայնում են ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի և իշխող ուժի անտարբեր վերաբերմունքի մասին։

«Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը, զիջելը, դավաճանելը հասարակության որոշ մասը մոռացել է կամ չի կարևորում դա․ ինչ-որ պահի դա ոչ միայն ընդգծված արտահայտվելու է, այլ նաև դառնալու է որոշիչ գործոն»,-գրում է Տ. Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր