Երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը պատմել է այդքան աղմուկ հանած տեսահոլովակի մասին, որի նկարահանումները կատարվել են նախորդող երկու օրերին։
«Երեկ և այսօր կատարվեցին «Վերածնունդ» տեսահոլովակի բավական բարդ նկարահանումները։ Գրանցվել և մասնակցում էին նախատեսված 1000-ից ավելի դհոլահարներ։ Մասնակցում էին նաև «1000 Վահան» հրաշալի նախագծի մեր հանրապետության սահմանամերձ բնակավայրերից ժամանած պարային բազմաթիվ համույթներ։ «1000 Վահան» նախագծի համահիմնադիրներ Իգոր Զարգարյան և Սրբուհի Մովսիսյան։

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը Ռուբեն Կարասեֆերյանի ղեկավարությամբ։
Զուռնայի վարպետներ Արշակ Սահակյանի ղեկավարությամբ։
Հրաշալի երգչուհի Տաթեւ (With Wings) Եղիազարյան։
Հանրապետության անվանի դհոլահարներ՝ Գագիկ Հախվերդյան, Նորայր Շարոյան, Էֆո, Ալիկ Փելոշյան, Նորայր և Շահեն Ավետիսյաններ, Մակիչ Նազլուխանյան, Ռազմիկ Սարգսյան եւ շատ փայլուն դհոլահար հրաշք ուսուցիչներ։
Գլխավոր դերում նկարահանվեցին հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, Արմեն և Ասքանազ Բաբայանները:
Երաժիշտներ Վահան Նահապետյանը և Դավիթ Գեւորգյանը։
Ռեժիսորն է Վահե Յանը, գլխավոր օպերատոր Արթուր Ղարայանը իր հզոր թիմով։
Անչափ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին եւ նրանց ծնողներին մեկ առ մեկ։
Շնորհակալություն այդ օրվա համար նախատեսված շտապ օգնության անձնակազմին և ճանապարհը հսկող պարեկներին։
Հատուկ շնորհակալություն այս բարդ նախագծի կողքին կանգնած իմ բոլոր ընկերներին ու հովանավորներին։
Գլխավոր անակնկալը շուտով։
Ի ուրախություն բոլորիս նախագիծը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում»։