«Ալիևը Կովսականում (նախկին Զանգելան) հայտարարել է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով: Ատելության, անհանդուրժողականության և ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ, շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել»,- նշել է Տ.Աբրահամյանը։
Ըստ նրա, եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը և պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար: