Չարենցավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին։
«Երբ մենք ասում ենք Հայաստանում արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կան, որ կասկածանքով են վերաբերվում։
Ձեզ մի օրինակ բերեմ, թե ինչ է լինելու 47 օր հետո, երբ Սամվել Կարապետյանը ստանձնի առաջնորդությունը։
Մեր երկիրը տարեկան 60 միլիոն դոլարի 15 հազար տոննա ցինկապատ ապրանք է ուղարկում այլ երկրների։ Տարեկան 20 միլիոնի հում ցինկ է արտահանում, ի՞նչն է խնդիրը, որ այդ ամենը մեր երկրում չենք անում»,-նշել է Կարապետյանը։