Երեկ Հայոց ցեղասպանույթան զոհերի հիշատակի 111-րդ տարելիցն էր, եւ տեսեք, թե ինչ նյութեր է ցուցադրել Հանրային հեռուստատեսությունը։ Այս մասին յութուբյան տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Մեկուկես միլիոնը միայն զանգվածային սպանությունների զոհերի թիվը չէ, այլեւ սովի եւ համաճարակների»,- մեջբերել է նա մի հատված ալիքի հաղորդումից։
«Նրանք հրավիրել էին հյուր, խոսում են նրա հետ եւ նրա խոսքերը մեջբերում ահա այսպես․
«Մարդիկ մահանում էին սովից, անապատներում, տարբեր հիվանդություններից, բռնաբարություններից, այն ամենից, ինչ պատահել է։ Այն ամենը, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել Ցեղասպանության ժամանակ։ Բայց ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Ծրագրված Օսմանյան կայսրության կողմից։ Ի՞նչ է անում այժմ Հանրային հեռուստատեսությունը։ Այլ խոսքով՝ այս իշխանությունը փորձում է մաքրագործել Ցեղասպանություն կատարած թուրքերին։ Երբ ես ասում եմ, որ Հայաստանում գործում է «փափուկ ուժ», որ գործում է թուրք-ադրբեջանական «փափուկ ուժ», մարդիկ ասում են. «Դե լավ է, դու էլ»,- նշել է քաղաքական գործիչը։
Այնուհետեւ Էդմոն Մարուքյանը մեջբերում է կատարել Անդրանիկ Քոչարյանի խոսքից հեռուստատեսությամբ։
«Մենք պետք է կենտրոնանանք, այդ թվում եւ հավաքենք այդ ցուցակն ապացույցներով։ Մենք ունենք Ցեղասպանության թանգարան, մենք ունենք ամեն ինչ, ինչ կապված է Ցեղասպանության հետ. գիտական հավաքածուներ, գրքեր, դոկտորական դիսերտացիաներ, բայց ամենագլխավորը՝ մեզ պետք են այդ մեկուկես միլիոնի ազգանունները, որտեղ, ինչպես, ինչ պայմաններում, որպեսզի դա նպատակաուղղված լինի։ Մենք չենք լուծել այս խնդիրը տասնամյակներ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք։ Հենց իրական Հայաստանն է տրամադրում այդ հնարավորությունը... Հասկանալի է, չէ՞, որ երբ մենք ասում ենք, որ մեկուկես միլիոն հայեր են սպանվել, մենք պետք է հնարավորություն ունենանք հանել եւ տեղավորել մեկուկես միլիոն ազգանուններ ինչ-որ արխիվներում...»,- ասել է Քոչարյանը։
Մարուքյանի խոսքով՝ Քոչարյանը խոսել է Թուրքիայի պահանջի մասին, որը գոյություն ունի արդեն երկար տարիներ։
«Հիմա, սիրելի հայրենակիցներ,
Այլ խոսքով, երբ Անդրանիկ Քոչարյանը տվել է այդ հարցազրույցը 2024թ․ եւ ասել, որ վարչապետը նպատակ ունի, դա հենց այնպես տեղի չի ունեցել, այդպես չէ՞, ժողովուրդ։ Սա պլանավորված է։ Նրանք փորձում են ծրագրված կերպով լվանալ մեր ուղեղները, նրանք փորձում են Հայաստանի ներսում ջնջել հայ ժողովրդի գիտակցությունից ցեղասպանության մասին հարցը եւ Թուրքիային ազատել մեղքից, մաքրել, սպիտակեցնել։
Ես թարգմանում եմ անգլերենից, որովհետեւ անգլերենում հարմար բառ կա։ Եվ այսօր մենք Հանրային հեռուստատեսությունում տեսանք այդ նյութը։ Ես այն կտեղադրեմ նաեւ այստեղ։ Եվ այս ամենը կազմակերպված, ծրագրված է, սիրելի հայրենակիցներ։ Մեր հիշողությունը մեր ինքնությունն է։ Եկեք պաշտպանենք մեր ինքնությունը։ Հունիսի 7-ին մենք հնարավորություն ունենք պաշտպանել մեր ինքնությունը։ Քվեարկեք մեր օգտին, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր ինքնությունը։ Ես իրավաբան եմ եւ ամեն բան տարածում եմ՝ հիմնվելով փաստերի վրա»,- ասել է Էդմոն Մարուքյանը։