00:00:00

Հարցականի տակ է դրված այդ ռшզմավարական, էքզիստենցիալ նշանակության ոլորտի ապագան. Վահե Դավթյան

20:49, 19 ապրիլ 2026 Բլոգ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է.

« Բաքուն հայտարարում է ԱԷԿ֊ի կառուցման մասին։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովի համաձայն` երկրի էներգետիկ հաշվեկշիռը կառուցված է լինելու երեք բաղադրիչների վրա` ածխաջրածիններ, վերականգնվող էներգետիկա, «խաղաղ ատոմ»։

Դրան զուգահեռ Հայաստանում, որը դեռևս տարածաշրջանում «խաղաղ ատոմ» ունեցող միակ երկիրն է, փաստացի հարցականի տակ է դրված այդ ռազմավարական, էքզիստենցիալ նշանակության ոլորտի ապագան։

Մոսկվան հստակ ասում է` Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի շարունակության դեպքում Հայկական ԱԷԿ֊ի մոդեռնիզացիան 2031 թ.֊ից հետո կարող է դադարեցվել։ Այսինքն` անգամ 2036 թ.֊ի այդքան կանխատեսելի թվացող հեռանկարն այլևս հարցականի տակ է։

Փաստացի հարցականի տակ է հայտնվում նաև թմբկահարվող մոդուլային ռեակտորի նախագիծը, որի իրագործման ամբողջ ցիկլը կպահպանջի առնվազն 7֊8 տարի։

Ինչևէ, գործընթացները շատ տրամաբանական են ու փոխլրացնող»։

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում ֊ Ադրբեջանի հետ էներգահամակարգերի միացում ֊

ազգային ատոմային էներգետիկայի պարալիզացում ֊ Ադրբեջանից ներկրում։

 

Չենք մոռանում նաև Ադրբեջան֊Պակիստան ռազմավարական կապերի ու դրանցից բխող ռազմական միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր փոխգործակցության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր