00:00:00

Արցախը չի կարող դառնալ անցյալ. Մետաքսե Հակոբյան

22:45, 11 ապրիլ 2026 Բլոգ

 

Անհաղթահարելի ցավ է, տառապանք է հայրենիքի կորուստը։ Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ափսոս իմ հայրենիքը…

Ափսոս մեր հերոսապատումն ու այն կերտողները, որոնք կանգնեցին մինչև վերջ, որոնք չնահանջեցին, որոնք իրենց կյանքով պահեցին հայրենիքը, որը մենք այսօր չունենք, որովհետև անբարոները պարզապես որոշեցին այն վաճառել ու ուտել, ուտել ու անդադար ուտել։

Քաջերը զոհվեցին հավատալով, որ հայրենիքը պահվելու է, որ իրենցից հետո ապրողները արժանապատվորեն շարունակելու են իրենց գործը։

Պիտի պատժվեն Արցախը հանձնողները

Պիտի պատժվեն լռողները

Պիտի պատժվեն Արցախը հանձնողի ձեռքը երբևէ սեղմածները

Պիտի պատժվեն Արցախի հանձնումը արդարացնողները

Պիտի պատժվեն Արցախը մոռացության տվողները

Արցախը չի կարող դառնալ անցյալ։

Տղաների արյունը, նրանց հերոսապատումը պատմություն չէ՝ այն պարտք է, որը չի կարող վերածվել ձևական հիշատակումների։

Հ.Գ. Նկարը՝ Արցախի Հանրապետություն, մայրաքաղաք Ստեփանակերտ, Պարկ հոթել Արցախ, 14.05.2022թ.»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր