Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը Tete A Tete հաղորդման ժամանակ խոսել է նաև ԱԺ նախագահի աշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի մասին։
«Լարվա՞ծ էին Ձեր հարաբերությունները պարոն Սիմոնյանի հետ» հարցին ի պատասխան Մարությանն արձագանքում է.
«Դե բնականաբար, ո՞նց կարող էր լինել չլինել չլարված շրջան»։
«Ունե՞ք որևէ բան ասելու պարոն Սիմոնյանին» հարցին էլ ի պատասխան նշում է.
«Թքագեղձերը, խնդրում եմ, միշտ պահի կայուն վիճակում, բայց չօգտագործի մարդկանց վրա թքելու համար։ Դու ԱԺ նախագահ ես, եղբայր։ Դու այս պահին տալիս ես 200 հազար ամերիկյան դոլարին համարժեք ՀՀ դրամ, գնում ես BMW մակնիշի շատ թանկ մեքենա։ Ինչի՞ համար»։
Հարցազրույցին արձագանքել է Ալեն Սիմոնյանն ու գրել.
«Նոր տեսա, որ Տկզարը հարցազրույց է տվել և անոնսի ամենակարևոր կտորները իմ գեղձերի և պետական իբր 200.000$-անոց մեքենայի մասին է խոսում: Ապրես տկզարիոն, արդեն 5 տարի է` նույն բանն եք ասում, թե՛ դու, թե՛ մյուս քո նման լուսանցքում մնացածները, բայց ես ինչ եմ առաջարկում. արի հաջորդ անգամ հարցազրույցին կրկին հագի քո մտահոգ պարկեշտ դիմակը ու պատմի, օրինակ, թե ինչպես ես 10-15.000$ դոլարի պատճառով սրտի խնդիր ունեցող և նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել: Կամ հերթով պատմի` որտե՞ղ և ի՞նչ պատճառով ես կորցրել ընկերներիդ: Պատմի դու քո տարբերակը, ես` իմ:
Հա՛, ու ոչ մի խնդիր չկա, որ դերասանը զբաղվի քաղաքականությամբ, վատ է, երբ կեղծավոր ու փողի մեռած մարդն է զբաղվում քաղաքականությամբ: Բայց ամեն ինչի մասին իր ժամանակ և պահին»։
Նա պատմությունների ներկայացման առաջնահերթությունների համար քվեարկություն է նույնիսկ կազմակերպել. «Քանի որ պատմությունները շատ են` առաջարկում եմ քվեարկությամբ որոշենք, հարգելի՛ ընթերցող, թե ո՞ր հաջորդականությամբ կցանկանաք կարդալ հայտնի Տկզարի մասին պատմությունները»։