Իշխանության գլխավոր ասելիքն ու անելիքն այս ընտրական փուլում ինքնարդարացումն ու հակառակորդների վարկաբեկումն է, կարծում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են, պատերազմներն ու պարտությունները, զոհերն ու ավերածությունները:
Դրա համար էլ ողջ ջանքերը ուղղված են ընդդիմադիր ուժերին ու գործիչներին լկտիության, վիրավորանքի և զրպարտության միջոցով հարձակումների ենթարկելուն», - գրել է նա։