ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մինչև բանակի ներսում առկա խորը խնդիրներ․ գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի մասին։
Միակ բանը, որն արեց ՊՆ-ն, ազդանշան ուղարկելն էր, որ ՔՊ-ական պատգամավորը գաղտնի տեղեկություններ է շոշափում՝ հասկացնելով, որ բանակի խորքային խնդիրների բարձրաձայնումը վերջինիս իրավական պատասխանատվության դաշտ կբերի», - գրել է նա։