Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը: Այս մասին իր ֆեյսբուքյնա էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:
Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են:
Երկու զինվորի հպարտ մամա՛՛,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է. ՛՛Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի:
Այո, իմ տղան չի ծառայել, դիմեք գլխավոր դատախազին՛՛: