00:00:00

Պայքարը երբեք չի վերանում, չի մեռնում․ Այն տրանսֆորմացիաներով է անցնում. Տ. Աբրահամյան

09:37, 06 ապրիլ 2026 Բլոգ

«Զորի Բալայանն էլ գնաց՝ ցավը սրտում, հայրենիքի կարոտից խեղդված և աննկարագրելի տառապանքով։ Ղարաբաղյան շարժման առանցքային դեմքերից ևս մեկը հավերժի ճանապարհը բռնեց՝ կռվի, պայքարի և դժվարին մաքառումներից հետո»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը;

Նա նշում է՝ քչերը կկարողանան մտնել նրա կերպարի ու էության մեջ՝ հասկանալու, թե ինչ էր նա զգում կյանքի վերջին օրերին և ինչ զգացողություններով էր ապրում։

«Այն շարժումը, որի խարիզմատիկ լիդերներից էր Զորի Բալայանը, Արցախին անկախություն, հաղթանակ, պետականություն բերեց։

Հետո եկան հայրենիքի քոքը կրծողներն ու Արցախի դրոշի դեմ կռիվ տվող անհայրենիքները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին»։

Պայքարը երբեք չի վերանում, չի մեռնում։ Այն տրանսֆորմացիաներով է անցնում և հետո ծնում ազգային նոր նպատակներ, նոր շարժումներ, նոր առաջնորդներ և նոր հաղթանակներ»,-գրում է ընդդիմադիր պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր