00:00:00

«Իշխանության բարձր հովանու ներքո խաղամոլությունը ռեկորդներ է սահմանել»․ Ոսկան Սարգսյան

18:34, 04 ապրիլ 2026 Բլոգ

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018 թվականին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը եղել է 422,5 միլիարդ դրամ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, իշխանության բարձր հովանու ներքո ամեն տարի խաղամոլությունը նոր ռեկորդներ է սահմանել։

2024 թվականին ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը եղել է 7,2 տրիլիոն դրամ, 2025թ․ առաջին կիսամյակում, հունվար-հուլիս ամիսներին 4 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների տարեկան ծավալը 8 տրիլիոն դրամ է։

Խաղամոլության հետևանքով Հայաստանում, ամեն տարի հազարավոր ընտանիքներ են դժբախտանում, ինքնասպանության դեպքեր են լինում։ Ինտերնետ շահումով խաղերից և խաղատներից հարկերը մտում են պետբյուջե, որտեղից իշխանությունն ինքն իրեն, իր անարդյունավետ աշխատանքի համար, պարգևատրում է միլիարդավոր դրամների պարգևավճարներով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր