00:00:00

Իվետա Մուկուչյանը՝ լավագույն փոփ երգչուհի, Արամ Mp3-ն՝ լավագույն երգիչ․ ովքեր են «Խազեր» մրցանակաբաշխության հաղթողները

11:02, 30 մարտ 2026 Ժամանց

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» մրցանակաբաշխությունը երեկ՝ մարտի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ի վերջո, ամփոփեց արդյունքները։

Այս տարի «Խազերն» ունեցավ 18 անվանակարգ՝ յուրաքանչյուրում, ավանդաբար, երեքական թեկնածու։

Ստորև ներկայացնում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին։ 

  • Տարվա հայտնություն՝ Սիմոն
  • Լավագույն հեղինակ կատարող՝ Սոնա Ումրոյան։
  • Լավագույն գործիքավորում (ոչ դասական)՝ Կարեն-Սևակ պրոդաքշն, «Սիրտ»/Սիրուշո
  • Լավագույն դասական նախագիծ՝ Սիմֆոնիկ Հայկո`«Բաց երկնքի տակ»
  • Լավագույն կոմպոզիտոր՝ Մարտին Ուլիխանյան
  • Լավագույն դասական երգիչ՝ Արսեն Սողոմոնյան
  • Լավագույն դասական երգչուհի՝ Ջուլիանա Գրիգորյան
  • Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ՝ Միշո
  • Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում՝ Տաթև Ասատրյան
  • Լավագույն ռոք արտիստ կամ խումբ՝ Nemra
  • Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ՝ Կարեն-Սևակ բենդ
  • Լավագույն ջազ արտիստ կամ խումբ՝ Խաչիկ Սահակյան
  • Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն՝ «Էպոս Սասունցի Դավիթ»
  • Լավագույն տեսահոլովակ՝ «Վարդավառը գալիս է»/Սոնա Ռուբենյան, ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան
  • Լավագույն փոփ երգչուհի` Իվետա Մուկուչյան
  • Լավագույն փոփ երգիչ՝ Արամ Mp3
  • Տարվա լավագույն երգ`«Ճանապարհեցիր ինձ տուն»/Սոնա Ռուբենյան
  • Լավագույն ալբոմ՝ Բրյունետ՝ «Love Reversed»
  • «Խազեր»-ի հատուկ մրցանակի արժանացավ Հովհհաննես Չեքիջյանը

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր