«Տաքսու արցախցի վարորդներից մեկը քիչ առաջ ահազանգել է՝ տեղեկացնելով, որ ծառայության մատուցման ընթացքում հաճախորդներից մեկը վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Արցախի նախագահի և Արմինե Մոսիյանի հասցեին։ Ի պատասխան վարորդը նշել է, որ նման խոսքերի հասցեատերը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Սամվել Շահրամանյանը կամ Արմինե Մոսիյանը»,-տեղեկացնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա մանրամասնում է՝ զրուցակիցն իր հերթին հայտարարել է, որ հանդիսանում է ազգային անվտանգության ծառայող և հավելել, որ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար վերջինս շուտով կփոշմանի։
«Սպասենք ոստիկանության կամ քննչականի կանչին»,-նշում է փաստաբանը։