Հստակ հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտում մենք չունենք թիրախներ։ Այս մասին հայրենադարձ հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
՛՛Մեր թիրախը օրվա վարչախումբն է։ Իսկ ընդդիմադիր դաշտի ուժերը մեր գործընկերներն են, պայքարի ընկերները։ Բայց մեր այս կոչը շատ հաճախ այլ կերպ է մեկնաբանվում, և դաշտում հայտնված ինչ-որ նորեկներ, չես հասկանում, մե՞ր դեմ են պայքարում, թե՞ այսօրվա իշխանության՛՛,-նշել է նա։