00:00:00

Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության. Զուրաբյան

22:03, 24 մարտ 2026 Բլոգ

 

 

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի կուսակցության մարմնավորումն է: Այս մասին Զուրաբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա, մասնավորապես, նշել է. «Ժողովուրդը շատ լավ գիտի, որ Փաշինյանը տգետ, ապաշնորհ ու անպիտան ղեկավար է։

Ժողովուրդը դա ամեն օր տեսնում է, բայց մի բանի համար է նրան հանդուրժում՝ «խաղաղության» համար: Նա ժողովրդին սպառնում է, իբր եթե ինքը Հայաստանը չղեկավարի, պատերազմ է լինելու:
 
Այդ պատճառով էլ Փաշինյանը փորձում է սեփականաշնորհել խաղաղության գաղափարը՝ իր թիմը համարելով «խաղաղության կուսակցություն»։
 
Ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ «խաղաղության կուսակցություն» եզրույթը հանրային բանավեճի մեջ մտցրել է Տեր-Պետրոսյանը, երբ իր հրաժարականի տեքստում ասել է, որ «Խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը»։
 
Ու հիմա Փաշինյանը որոշել է ոչ միայն խաղաղության թեման սեփականաշնորհել, այլ նաև՝ «խաղաղության կուսակցություն» անվանումը։
 
Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության:
 
44-օրյա պատերազմը քո քաղաքականության մարմնավորումն է։ 2022 թվականի բախումները քո քաղաքականության մարմնավորումն են։ Արցախի էթնիկ զտումը քո քաղաքականության մարմնավորումն է։ Պատերազմի վտանգը Հայաստանի վրա կախված պահելը քո քաղաքականության մարմնավորումն է:
 
Ավելի մեծ պատերազմի կուսակցություն, քան դու ես, դեռ չի եղել։
 
Մենք եղել ենք, շարունակում ենք մնալ և լինելու ենք իրական Խաղաղության Կուսակցություն, որովհետև մենք գիտենք, թե ինչպես պետք է խաղաղություն բերել։
 
Դուք խաղաղության կուսակցություն չեք։ Դուք պատերազմի և նվաստացման կուսակցության ամենադաժան մարմնավորումն եք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր