00:00:00

Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան

18:38, 22 մարտ 2026 Բլոգ

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2 օր առաջ նշեցի, որ «կարմիր գծերը հատելու» չեմպիոնը տղամարդուն հարիր վարք չի դրսևորում, երբ ընդդիմադիրներին բանտարկելուց հետո, նստում է տեսախցիկի առջև և ծաղրում նրանց:
Այսօր նոր ռեկորդ ունենք. տուն-տեղ կորցրած, արցախցի մի երիտասարդ կնոջ վրա էր գոռգոռում, մատ թափ տալիս, որը համարձակվել էր ասել, որ Արցախը կորցրել են, բայց վերադառնալու են, սովորության համաձայն «շառ էր անում», որ իբր այդ կինն անհարգալից է եղել հայկական քարտեզի նկատմամբ:
Ու այս տեսարանը այդ կնոջ տղա երեխայի ներկայությամբ, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանելու:
– Լսի՛ր, ա՛յ քաղաքական անձեռնահաս, երբ դու կրկին բանտում լինես, մենք քո երեխաներին լավ ենք վերաբերվելու:
Իսկ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները չեն տեսել չէ՞ : Դե պարզ է, ինչու՞ պիտի տեսնեն…
Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք…»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր