00:00:00

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին անընդհատ թվում, թե հայ ժողովրդին երբ ուզի, ինչպես ուզի, ինչքան ուզի՝ կարող է խաբել. Ա․Զաքարյան

22:38, 20 մարտ 2026 Բլոգ

 Արտակ Զակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին անընդհատ թվում, թե հայ ժողովրդին երբ ուզի, ինչպես ուզի, ինչքան ուզի՝ կարող է խաբել:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, որ անվերջ կարող է ասել մի բան, անել լրիվ հակառակը, և մարդիկ պարտավոր են հավատալ իր կործանարար հեքիաթին:
Ինչու՞ այսօր, ոչ մի պետության ղեկավար չի վստահում այլ պետության հայտարարություններին և փնտրում է իրական երաշխիքներ, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է», հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին կամ թղթի կտորին:
Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը կասկածում և անվստահություն հայտնում իր ՆԱՏՕ-ական դաշնակիցներին, իսկ Նիկոլ Փաշինյանն անվեապահ վստահում է Իլհամ Ալիևին:
Ինչո՞ւ է իր կառավարման ընթացքում չորս կորստաբեր պատերազմներում պարտված Նիկոլ Փաշինյանը կարծում, որ ինքը «խաղաղություն» է բերելու, իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ:
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանին թվում, թե քարոզչությամբ կարելի է որևէ ազգի ներկայացուցչի վերածել մանկուրտի՝ ստիպելով նրան մոռանալ հայրենիքը, անցյալը, պատմությունը, ազգային արժանապատվությունը, սրբությունները, հաղթանակները, հոգևոր ժառանգությունն ու ինքնությունը:
Ընդհանրապես, ինչու՞ է նա կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր