«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե:
Այս մասին հայտնել է Արմինե Օհանյանը` ֆեյսբուքյան իր էջում:
Արմինե Օհանյանն անդրադարձել է ընդդիմության համագումարներին և վերջում հետգրությամբ հայտնել.
«Դատելով ՔՊ -ի ֆեյսբուքյան ու ֆեյքային արձագանքներից իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ: Նաև դա է պատճառը, որ քրեաիրավական մեթոդները թափով խոդ են տվել: Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության...Կգնամ, կգամ` կպատմեմ»: