00:00:00

Տավուշի մարզի առանցքային նշանակության ջրամբարը ճահճացել է. Գառնիկ Դանիելյանը կադրեր է հրապարակել

21:22, 12 մարտ 2026 Բլոգ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ահազանգ է հնչեցրել, որ ջրային ռեսուրսների կառավարման համար մեծ նշանակություն ունեցող Սպիտակ լիճ ջրամբարը անմխիթար վիճակում է։

«Ես գտնվում եմ Իջևան խոշորացված համայնքում։ Սա Սպիտակ լիճ ջրամբարն է։ Բազմիցս բարձրացրել եմ այս խնդիրը, որ լիճը պետք է բերվի իր նախնական տեսքին։ Պատասխան եմ ստացել կառավարությունից, որ զբաղվում են, բայց շատ առանցքային նշանակություն ունեցող ջրամբարում մինչ այս պահը որևէ աշխատանք չի տարվել, չնայած ասվել է, որ գումարի խնդիր չկա, պետբյուջեում կան դրա համար նախատեսված միջոցներ։

Լիճն այս պահին անխնամ վիճակում է։ Ջրամբարը մի քանի խնդիր է լուծել, դրա նշանակությունը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից շատ կարևոր է։ Նաև նախատեսված է եղել ոռոգման համար՝ անջրդի տարածքների ոռոգման նպատակով, և նաև ունեցել է տուրիստական շատ կարևոր նշանակություն։

Տարիների ընթացքում համակարգերի բացակայության և խաթարման պատճառով լիճը լցվել է ավազով, տիղմով և ճահճացել», - արձանագրում է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր