00:00:00

Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխախածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի

09:50, 12 մարտ 2026 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

«Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել:

 

Այո´, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:

 

Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը` խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:

 

Ոչինչ չի´ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի´ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխախածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր