00:00:00

Ակադեմիական քաղաքի հեքիաթը. Մեսրոպ Առաքելյան

09:45, 26 փետրվար 2026 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հիշեցրել է, որ կառավարության կողմից 2023 թ․ հոկտեմբերին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, համաձայն որի Ակադեմիական քաղաքը նախատեսվում էր կառուցել 2025 թ․ հոկտեմբերից մինչև 2029 թ․ դեկտեմբեր։ 

Առաքելյանն ընդգծել է՝ այսինքն, 2030 թ․-ին Ակադեմիական քաղաքը պետք է սկսեր աշխատել․

«Բայց դե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իր բնավորության համաձայն, այսօրվա նիստում որոշել է չեղյալ համարել Ակադեմիական քաղաքի հայեցակարգը և նոր հայեցակարգ ընդունել։

Նոր հայեցակարգի համաձայն՝ Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները կսկսվեն 2030 թ․-ին, իսկ հիմնական փուլի աշխատանքները՝ 2034 թ․-ին։

Իսկ հիմա՝ ուշադրություն․ հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը։ Հայեցակարգում բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո»։

Հետո կա՛, կա՛ հետո»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր