00:00:00

Առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար

09:22, 23 փետրվար 2026 Բլոգ

«ՊՆ-ն իր «հրապարակայնությունը» փաստորեն միայն դրսի՝ ՀՀ-ի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար է արտահայտում»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը;

Նա նշում է՝ առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները, զորամասային կյանքը բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար։

«Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքուկների, ներքին վախերի և անպատասխանատվության դրսևորում։ Այսպես է լինում, երբ երկրի անվտանգությունը ստորադասվում է ադրբեջանցիների հետ իշխող վերնախավի եղբայրությանը։ Առավել ևս՝ այսպես է լինում, երբ ընտրությունը կյանքի ու մահվան պայքարի է վերածվում, իսկ պետական շահը ստորադասվում է ռեժիմի նեղ թիմային առաջնահերթություններին»,-գրում է ընդդիմադիր պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր