00:00:00

«ՀՀ իշխանությունը գերիների հարցը հրել է իներցիոն հարթություն»․ Տիգրան Աբրահամյան

10:00, 18 փետրվար 2026 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և կանխատեսելի էր ադրբեջանական արդարադատության դեպքում՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ևս ծանր վճիռ կայացվեց։
     Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների խնդիրը, բնականաբար, որևէ փուլում իրավական չի եղել․ այն մաքուր քաղաքական թեմա է, և դրա հանգուցալուծումն այդ տրամաբանության մեջ պետք է լինի։
     Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում։
     ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին, ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն։
     Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր