00:00:00

Մեղրիից եկել հասել եմ Երևան, գիտե՞ք՝ որտեղ էին միակ քանդված ճանապարհները, դե իհարկե` Երևանում․ Դանիել Իոաննիսյան

10:26, 17 փետրվար 2026 Բլոգ

Մեղրիից եկել հասել եմ Երևան։ Մի 400 կմ։ Գիտե՞ք որտեղ էին ամենաքանդված ճանապարհները։ Այս մասին գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:


«Չէ, ավելի ճիշտ պետք է ասել. գիտե՞ք որտեղ էին միակ քանդված ճանապարհները։

Դե իհարկե` Երևանում։

Եվ ինձ բոլորովին մեկ է, թե ինչու է այդպես։ Մարզերի ճանապարհներն ավելի վատ եղանակ էլ են տեսել, աղ ու ավազով ավելի ագրեսիվ մշակում էլ են տեսել։

Ու արդեն զզվացրել են Ռոբերտ Քոչարյանի խնամին` իր «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ով, որ պիտի աներ փոսալցումը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, որ պետք է տեր կանգներ փոսալցմանը։ Բոլորդ էլ մեղավոր եք»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր