00:00:00

Իշխանությունը մանևրում է՝ և՛ ներսի, և՛ դրսի աղմուկից խուսափելու համար. Աբրահամյան

10:18, 17 փետրվար 2026 Բլոգ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իշխանության մարտավարությունը պարզ նպատակ ունի՝ հեռանալ աղմուկից ու գլխացավանքից և առավելագույնս մարդուն զրկել հաղորդակցության հնարավորությունից։

Եթե քաղաքական գործերով բանտային ազատազրկման մասով ընդդիմադիր դաշտը, ակտիվ նախաձեռնությունները, գործելու ավանդական գործիքակազմ ունեն, որը լավ կամ վատ աշխատում է, ապա տնային կալանքների պարագայում իրավիճակը հուսադրող չէ։

Միքայել և Մկրտիչ սրբազաններ, Դավիթ Համբարձումյան, Սամվել Կարապետյան, Արթուր Սարգսյան ու երկար շարունակելի ակտիվ գործիչների, հոգևորականների շարք, ովքեր այս պահին բանտում չեն, սակայն բավականին մեծ սահմանափակումներով տնային կալանքի ռեժիմում են։

Իշխանությունը մանևրում է՝ և՛ ներսի, և՛ դրսի աղմուկից խուսափելու համար, ինչին պետք է իրավիճակին համահունչ արձագանքել և գործել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր