Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ հռչակված «խաղաղության դարաշրջանում» խաղաղություն ու արժանապատվություն չկա։
«Մի կողմից բռնապետ ու ցեղասպան Ալիևն է «Ֆրանս 24»-ի եթերում բարբաջում «արևմտյան ադրբեջանցիների» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, լկտի ստեր փչում Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի, բռնի տեղահանման ու ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ, մյուս կողմից ադրբեջանական բռնապետական «քաղհասարակության» ներկայացուցիչներն են Հայաստանում քննարկում մեր ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների կարգավորումը:
Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն ու արժանապատվություն»,- գրել է Բեգլարյանը: