Հերիք չէ՞,դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Թե բա՝ հունիսի 8-ին շարունակվելու է այն ընթացքը,որ ընդհատվել է 374թ. Պապ թագավորի սպանությամբ։
Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտ է հաղթել։
Դու ի՞նչ ես արել,բացի Արցախ հանձնելուց։
Հերիք բոլ է խեղաթյուրես հայ ժողովրդի հերոսական պատմությունը։
Պապի սպանությունից հետո հայ ժողովուրդը Վռամշապուհ արքայի,Սահակ Պարթեւ կաթողիկոսի առաջնորդությամբ ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հրաշքով հայոց այբուբեն է ստեղծել։
451-ին Սուրբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ Ավարայրի ճակատամարտ է տեղի ունեցել։
Էլ չեմ խոսում 484-ին Վահան Մամիկոնյանի շնորհիվ Նվարսակի հայանպաստ հաշտության մասին։
Մի ամբողջ Բագրատունյաց թագավորության շրջանի վրա ես ստվեր գցում դու՝ Նիկոլ։
Այսինքն Աշոտ Երկաթ,Աշոտ Ողորմած ու Գագիկ 1-ին հե՞չ հա քո համար։
Անիի վերելք,հետագայում Զաքարյան եղբայրների առաջնորդությամբ Անի մայրաքաղաքի ու Հայաստանի մեծ մասի ազատագրումը հե՞չ։
Հայ ազգը հաղթանակներ ունեցել է ու էլի է ունենալու։
Սարդարապատ, Բաշ-Ապարան,Ղարաքիլիսա ու Լեռնայաստան …
1988-ի ազգային զարթոնք ու Արցախյան առաջին հերոսամարտի հաղթանակ։
2016-ի Ապրիլյանի հաղթանակ…
Դու ՝ու՞ր, էդ հաղթանակ կերտողներն՝ ուր։
Նախկին նախագահներին չես մարսու՞մ, քանի որ քո «կիրթ և կառուցողական գործընկեր» Ադրբեջանի ղեկավարներին հաղթել են։
Լավ իմացիր,դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ։
Հայկը չի պարտվելու ոսոխ բելին…»,-գրել է նա։